Երբեմն մեր մաշկը կարիք է զգում վերականգնման եւ լրացուցիչ սնուցման, այսինքն՝ երիտասարդացման: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս պարզ, բայց եւ արդյունավետ միջոց, որից հետո կունենաք հարթ եւ գեղեցիկ մաշկ, իսկ մազերը՝ ամուր, հաստ, ու որ ամենակարեւորն է՝ այս ըմպելիքը կկանխի մազերի ճերմակումը: Այս ըմպելիքի բաղադրատոմսը հետեւյալն է՝ 200 մլ կտավատի ձեթ, 4 միջին չափի կիտրոն, 3 գլուխ միջին չափի սխտոր եւ 1 կգ մեղր: 2 կեղեւով եւ 2 կեղեւազրկած կիտրոնները աղալ: Ստացված զանգվածին խառնել կտավատի ձեթը եւ մեղրը, այնուհետեւ լցնել ապակե տարայի մեջ եւ պահել սառնարանում: Վերականգնող այս խառնուրդը պետք է ընդունել 2 շաբաթ, օրական 3 անգամ՝ 1 ճաշի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ:
Կուրսը կրկնել մեկ շաբաթ ընդմիջումից հետո:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2015