Մարսողությունը բարելավելու նպատակով առաջին հերթին պարզեք՝ արդյոք որեւէ քրոնիկ հիվանդություն ունե՞ք, թե՞ ոչ: Ապա հետեւեք շատ պարզ կանոնների` մարսողական խնդիրներ չունենալու համար օգտագործեք միրգ, բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն եւ հյութ:
Սա այն սնունդն է, որը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որն էլ կարեւոր է օրգանիզմի արագ յուրացման համար: Պետք է նաեւ չմոռանալ ապուրների, շոգեխաշած մի քանի ուտեստների մասին եւ հրաժարվեք բոլոր տապականերից: Այսպիսով, հիմնովին կմոռանաք այրոցի, ստամոքսի խանգարումների եւ սրտխառնոցի զգացողությունների մասին:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2015