Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասել է, որ շատ հաճախ իշխանությունները չեն էլ գիտակցում, որ պետք է իրականացնել հետեւողական արտաքին քաղաքականություն եւ անընդհատ հետապնդել հայկական հարցերը:
«Այստեղ նույնպես ունենք բաց, որը առնչվեց վերջերս տեղի ունեցած Գյումրիի ողբերգական դեպքերին: Այս պահի դրությամբ Հայաստանի հանրապետության իշխանություններն, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի, իբրեւ դիմել է, որպեսզի պահանջի Պերմյակովի գործի փոխանցումը հայ իրավապաhներին: Մինչ այս պահը դուք եւ մենք այդպես էլ չտեղեկացանք, թե ինչպիսի նամակ է հղել Հայաստանի հանրապետության անունից Հայաստանի հանրապետության պաշտոնյան, եւ արդյոք պատասխան ստացե՞լ է, թե` ոչ: Այսօր աշխարհը մեզ հետ հարաբերվում է այնպես, ինչպես մենք իրեն ներկայանում ենք: Պերմյակովի գործով մենք այսօր աշխարհի հետ հարաբերվում ենք, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ, որպես ստորադասը վերադասին: Ռուսաստանի Դաշնությունը չի հարգում Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը, չի հարգում այն պայմանագրերը, որոնք կնքվել են միմյանց միջեւ»,-ասել է Փոստանջյանը:
Այս հանգամանքը, ըստ Փստանջյանի, հանգեցրել է ապօրինությունների. կան տասնյակից ավելի անձինք, որոնց նկատմամբ նաեւ որոշումներ են կայացվել ներգրավելու որպես կասկածյալ եւ մեղադրյալ. «Սա նշանակում է, որ Հայաստանում գործող իրավապահ մարմինները բուն հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ գործունություն չեն տանում: Դեռ ավելին` ահաբեկում են բոլոր նրանց, ովքեր բողոքում են, որ գործը չեն բացահայտում: Ցավալի է, որ այն, որ մենք չենք կարողանում համախմբվել, այս մեր անկազմակերպ վիճակից օգտվում են բոլորը, բացի հայ ժողովրդից»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Անկարողությունից է…
իսկ անկարողողությունը ՛՛ռուսը թաթը հանկարծ չհանի մեր վրայի, թե չէ թուրքը…՛՛ ստրկանտությունից է