ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 03:15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ բռնկվել է «Քաջարան» հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 5-ին՝ ժամը 03։03-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ հրկիզել է «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որն ամրակցված է եղել նշված ընկերության ներքին անվտանգության աշխատակցին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն։
Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտե