Ինչպես հայտնի է՝ այսօր ԲՀԿ շարքերը լքեց նաեւ Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթել էր ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին: Քիչ առաջ իր թիմակիցների հետ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում քննարկում անցկացնելուց հետո պատգամավորը իր գրասենյակում մամուլի ասուլիս տվեց:
Նա ասաց, որ ինքը թիմակիցներին ներկայացնելով իր դիրքորոշումը՝ հայտարարել է, որ նրանք ազատ են ընտրության մեջ, ովքեր կցանկանան՝ թող մնան ԲՀԿ շարքերում, ովքեր ոչ՝ թո՛ղ դուրս գան:
«Ճիշտն ասած ինձ համար շատ մեծ նշանակություն չունի, թե իմ ընկերն այս պարագայում ինչ կուսակցության անդամ է, քանի որ թիմը միշտ համախմբված է եղել իմ կողքին եւ ինձանով պայմանավորված մտել են կուսակցություն: Կուսակցություն, որին անդամակցել եմ ես 2009 թվականին՝ պայմանավորված Գագիկ Ծառուկյան անձով: Ես ինքս կուսակցական մտածելակերպի եւ հոգեբանության կրողը չեմ, ես ավելի շատ անհատի կողքին կանգնող անձ եմ: Ես, երբ որ 2008 թվականի քաղաքապետի ընտրություններից առաջ հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանին, դեռ էդ ժամանակ առաջարկություն եղել է կուսակցություն մտնելու, ես հրաժարվել եմ, քանի որ ես իմ ընտրողներին ներկայացել էի որպես անկախ, անկուսակցական թեկնածու»,-ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ ԲՀԿ-ի շարքերը համալրելը ինքը ընդունել է որպես Գագիկ Ծառուկյանի կողքը կանգնելու որոշում: Կհամաձայնի՞ արդյոք պատգամավորը նոր կուսակցություն մտնել, եթե համար առաջարկ լինի: Վերջինս ասաց, որ ինքը այս պահին իրեն տեսնում է որպես անկուսակցական պատգամավոր, որին հետաքրքիր է միայն Գյումրի քաղաքն ու գյումրեցիների խնդիրները: Ամեն դեպքում պատգամավորը նախազգուշացրեց՝ որ քաղաքական ուժն էլ իրեն առաջարկություն անի, պիտի նկատի ունենա, որ կուսակցությունն իր համար միջոց է իր նպատակներն ու ծրագրերը քաղաքի ու ժողովրդի հետ կապված իրականացնելու:
«Տեղեկացնեմ, որ ես հանդիպել եմ պարոն Ծառուկյանին դեռ ամսի 20-ից առաջ, զրուցել եմ պարոն Ծառուկյանի հետ, ի սկզբանե տեղյակ եմ եղել նրա վերջնական որոշմանը, բայց ես հարկ չեմ համարել ավելի շուտ քայլ անելու: Ես եւ Գագիկ Ծառուկյանը վեց տարի համատեղ աշխատել ենք, շնորհակալ եմ համատեղ կատարած աշխատանքի համար, էն , ինչ նա կատարեց Գյումրիում: Շնորհակալ եմ իմ թիմին, որ կարողացանք ներկայացնել Գյումրու դարդն ու ցավը, խնդիրներն ամբողջությամբ, եւ ընկալվեց էդ խնդիրները թե ՛ ֆինանսավորման հետ կապված, թե՛ ընդհանուր քաղաքական տեսանկյունից պարոն Ծառուկյանի կողմից: Գյումրի քաղաքը Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուշադրության կենտրոնում էր: Էս պարագայում, եթե չկա Ծառուկյան, ես ինձ չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ, բայց ասեմ, որ «Բարգավաճի» պատգամավորները իմ ընկերներն են եւ իմ որոշումը բացարձակապես կապ չունի մեր մարդակային ընկերական հարաբերությունների հետ»:
Պատգամավորը նաեւ ասաց, որ ինքը չափազանց հիասթափված է: Վերջին քաղաքական իրադարձությունները հիասթափության մեծ ալիք են բարձրացրել Գյումրիում: Այս մասին առավել մանրամասն՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տղա ջան, գոնե դու նվիրվածությունից, թասիբից ու պատվից մի խոսի, էդ գաղափարները այլնդակվում են, երբ քո բերանից են դուրս գալիս, Ծառուկյանին դու ՝էլ օգտագործեցիր քո շահերի համար,հիմա երբ առտյուծը վիրավոր է , սաղդ փախնում եք վանդակից?թասիբ ունենայիր, ընդհանրապես չէիր խոսի ու չէիր գնա սրբազանի մոտ և ընդհանրապես դու ինչգործ ունեիր ԱԺ-ովում, քեզ մանդանտը նվեր առան, որ դու ինչ անես?
Ախ մարտուն ջան, խնդրում եմ քեզ, Հանրապետական կուսակցությանն էլ անդամակցիր էլի, քեզ էնքան կսազի,չես պատկերացնում, ու սաղը քո իսկական դեմքը վերջապես կտեսնեն, բալա ջան
Անպայման կմտնեմ սիրուն ջան ……Դու բա մի բան ասես,ես չանեմ:))