Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. ԼՂՀ ոստիկանությունը թոզ է փչում՝ տեսե՛ք, պատժեցինք

Մարտ 06,2015 21:01

Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունում մարտի 6-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են բերձորյան դեպքերը: Նիստի ընթացքում որոշվել է՝ ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ծառայությունից ազատման, 9-ը՝ խիստ նկատողության, 6-ը՝ նկատողության:

Այս կապակցությամբ Aravot.am-ը զրուցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի հետ: Վերջինս համարում է, որ այդ որոշումը վկայում է, որ ոչ մի արդյունք չկա. «Կատարել եւ հրամայել կատարել քրեական հանցագործություն, բոլորիս ակնհայտ է, որ ոստիկաններն հենց այնպես չէին որսում,  դա ամենավերեւից եկած հրաման էր եւ նախ եւ առաջ հրաման տվողը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, դա պետք է լիներ արդյունքը: Իսկ հիմա մենք ֆարս ենք տեսնում, մի քանի տասնյակ մարդ տույժերի է ենթարկվում, հեռացնում են աշխատանքից, հետո ուրիշ աշխատանքի կընդունվեն ոստիկանությունում, այսինքն՝ գործն ընդամենը փակվում է, թոզ են փչում՝ տեսե՛ք, մենք պատժեցինք: Այն ինչ կատարվել է քրեական հանցագործություն է եւ պատիժը պետք է լիներ քրեական օրենսգրքի համաձայն»:

Գեւորգ Սաֆարյանը հավելեց, որ ռեժիմն իր ենթականերին  չի պատժելու եւ կատարված բոլոր հանցագործությունները բացահայտվելու են ռեժիմի տապալումից հետո:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031