Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Գագիկ Ծառուկյանը երբեք քաղաքական գործիչ չէ»

Մարտ 06,2015 20:35

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ , նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը ԲՀԿ-ի  վերաբերյալ  վերջին գործընթացների մասին ասաց.

«Մինչեւ «Բարգավաճ Հայաստանի» տրոհումը  կարծիք եմ հայտնել ԲՀԿ-ի մասին: Ես միշտ ասել եմ, որ Գագիկ Ծառուկյանը լավ բարեգործ է, լավ մարդ է, լավ հայորդի է գուցե թե,բայց նա երբեք քաղաքական գործիչ չէ: Ասել  եմ  նաեւ, որ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցություն չէ, քաղաքական կառույց չէ, այլ՝ հարուստ հիմնարկ է: Եվ այսօր  կատարվեց այն, այն ինչ պիտի  կատարվեր: Քաղաքական ուժը, քաղաքական ընդդիմությունը այդքան հեշտ չի փոշիանում, այնտեղից այդքան հեշտ չեն հեռանում,սա ապացույց է այն բանի, որ գաղափարի շուրջը չեն համախմբված եղել»:

Ս. Բեգլարյանը ԲՀԿ նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին արտահայտվեց.

«Մարդ  իբր  թե քաղաքական գործիչ է դարձել եւ  հասունացել է պարոն Գագիկ Ծառուկյանի կողքին, ես չեմ հավատում, թե նա ընդդիմադիր կարող է լինել:  Ինչպես մի ժամանակ ասում էի, որ ԲՀԿ-ն կուսակցություն չէ, ընդդիմություն չէ, հիմա էլ եմ ասում՝ Նաիրա Զոհրաբյանը չէր կարող դառնալ նորմալ, լուրջ ընդդիմություն»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    բաներ նախատեսելը՝ լաւ է,
    սակայն նաեւ պիտի առիթ տալ որ մարդ – այս պարագային, լայն իմաստով – ինքզինք փաստէ

    շնորհաւորելի է որ, Պարոն Ծառուկյանի մեկնումով, տիկին Նաիրա Զոհրաբյան արժանացաւ քաղաքական բարձրաստիճան դիրքի

    Հայաստանի նման – այս մարզում եւս, ափսոս, մի քիչ հետամնաց – մի երկրի համար, կնոջ մը՝ այս դիրքին հասնիլը, ինքնին առաջացում է, կարելի է նոյնիսկ ասել՝ անկիւնադարձային իրադարձություն

    մինչեւ օրս, ան, բացայայտորեն Ծառուկյանից աւելի կարող լինելով հանդերձ, ոնց որ անոր ստորադաս ծառան լիներ, խոնարհ ադմինիստրատորը…

    ներկա կացությունը աւելի ճիշտ ու արդար է, եւ յուսադրիչ՝ Հայաստանի ապագային համար

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031