Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ իշխանավորը երբեք թող չասի` մենք չլինենք, ո՞րն է այլընտրանքը»

Մարտ 06,2015 20:02

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է Շարմազանովին. անդրադառնում Քոչարյանին, Ծառուկյանին եւ Սերժ Սարգսյանին

«Թող ոչ մեկը մեզ խաղից դուրս չհամարի»,-այսօր Ազատության հրապարակում ասել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին`թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը դարձյալ միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, այս դեպքում «Ժառանգությունն» ո՞վ է:

Այս եւ լրագրողի մեկ այլ դիտարկմանը, որ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ վերջին իրադարձությունները վերահաստատեցին, որ Հայաստանում առաջիկա 10 տարիներին ՀՀԿ-ն է իշխելու, ուրեւէ պաշտոն ստանալու համար Մելիք-Ադամյան փողոցով պիտի անցնեն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ես այդ հայտարարությունների հետ համաձայն չեմ, ժխտում եմ 2-ին էլ: Կարող է իրենց նպատակադրությունը ուրիշ է, ուրիշ  բան էին ուզում ասել, բայց եթե իրենց ասածն այն է, ինչ տեքստի մեջ գրված է, ցավում եմ դրա համար: Մենք բաց ենք հաղորդակցության համար, եւ ինչպես նախկինում 3 կուսակցություններով միասնական հաղթանակի մասը կազմեցինք, բոլորի առջեւ  այդ միասնությունը կարող ենք կիրառել, բայց միայն իրավունքի ժողովրդի շահի հիման վրա: Այդ 2 հայտարարությունների միջեւ ես չեմ ուզում նմանություններ փնտրել, ընդհանրություններ որոնել, բայց ակնհայտ է, որ «Ժառանգությունը» առաջատար ընդդիմադիր ուժերից մեկն է: Եվ ով քաղաքական, թե քաղաքացիական, իշխանական, թե ընդդիմադիր, իրեն համարում է միակը, հիմա արդեն 10 տարի անց, մարտին, ապրիլին, թե մայիսին, ինքը չարաչար սխալվում է, եւ այդ ինքնասիրահարվածութունից պիտի դուրս գան: Այդ իշխանավորը երբեք թող չասի` մենք չլինենք, ո՞րն է այլընտրանքը, եթե պետություն ենք ազգ ենք, միշտ այլընտրանք պիտի ունենանք, այլընտրանք թե’ իշխանության, թե’ ընդդիմության: Ինձ զարմացնում է, որ ցանկացած մարդ իրեն համարում է քաղաքական գործիչ, կարող է ասել, մեզ այլընտրանք չկա: «Ժառանգությունից» անդին լիքը այլընտրանք կա, բայց թող ոչ մեկը մեզ խաղից դուրս չհամարի»:

Լրագրողներից մեկի հարցին էլ` թե ինչ կարծիք ունի ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ ակտիվ քաղաքականությունից հեռանում է, պարոն Հովհաննիսյանն ասել է. «3 ուժերը, ինչպես խոստացել էին, պիտի կանգնած լինեին, եւ այդ պայքարը տանեին մինչեւ ավարտ, հաղթանակ, չստացվեց: Այդ հայտարարությունը արտացոլանքն է մեր հանրապետությունում տիրող ապօրինի, ոչ լեգիտիմ իրավիճակի,որը եթե իր լուծումը չգտնի, զոհի օրինակով պիտի ահաբեկչության տեսքը ստանար, արդեն քանի սպանություն կար, մեր հերոս զինվորների, քաղաքացիների: Մեզ սպասվում են շատ դժվար, վտանգավոր  պահեր: Հույս ունեմ, որ կունենանք այն Հայաստանը մեր կյանքի օրեն, որ ոչ մեկն իր քաղաքական, քաղաքացիական գործունեության համար չի պատժվի, ստուգվի: Եթե ուզում եք պատժել, ձեզանից սկսեք` գործող փաստացի նախագահից, իր եղբորից ու հետո բոլորիցս` մինչեւ ինձ, բայց ոչ ընտրովի»:

Մեկ այլ հարցին էլ` թե ինչ կարծիք ունի Հայոց ցեղասպանության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ հարցում համաձայն չէ Տեր-Պետրոսյանի  Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դրույթների հետ. «Իրար շատ նման են: Այն ժամանակ հարգանքով ընդդիմացել ենք, հիմա էլ համաձայն չենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝«3 ուժերը, ինչպես խոստացել էին, պիտի կանգնած լինեին, եւ այդ պայքարը տանեին մինչեւ ավարտ, հաղթանակ, չստացվեց:»

    Նախագահական ընտրություններից անմիջապէս ետք, ինք է որ մի շարժումի գլուխն անցաւ, պայքար բացեց, խոստանալով կանգուն լինել եւ այդ պայքարը տանել մինչեւ ավարտ, հաղթանակ…

    ստացվե՞ց…
    ոչ, որովհետեւ ինք վերջ դրաւ այդ պայքարին

    լա՛ւ ըրաւ, վերջին պահուն գոնէ խոհեմ դարձաւ (լաւ է ուշ, քան երբեք), սակայն այսոր ինք չի կարող այսպիսի դասեր տալ ուրիշներին, չունի այդ ուղղությամբ հարկաւոր հաւատալիություն

    վատ մարդ չէ, սակայն փաստորեն ձախող քաղաքագետ է.
    նաեւ՝ իրոք շատ է ստորագնահատում ժողովուրդի խելքն ու խելացությունը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031