Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի հետ հանդես է եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, Հայրենական մեծ պատերազմի կին վետերաններ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրեր, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և որոշ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են ունեցել դիտելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» ներկայացումը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով կանանց գալիք տոնի կապակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ընդգծել է, որ այս տարի ծրագրում ընդգրկվել է շուրջ 2000 կին, նաև նշել, որ նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական: Ներկայացման ավարտին կանայք ձեռնունայն չեն հեռացել. բոլորին հանձնվել են տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ
Երևանի քաղաքապետարան