Գեղանկարիչը 1,5 տարի առաջ է հեռացել ԲՀԿ-ից
Aravot.am-ը Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից եւ ԲՀԿ-ից հեռանալուց հետո կշարունակի՞ լինել ԲՀԿ-ի կողքին: Պարոն Իսաբեկյանը, որ այս օրերին Ֆրանսիայում է՝ արձակուրդում, հեռախոսով փոխանցեց, որ ինքը 1,5 տարի առաջ է դիմում գրել եւ դուրս եկել կուսակցությունից:
Պատճառների մասին նա չուզեց մանրամասնել, ընդամենն ասաց, որ այլեւս չկա այդ ամենի մեջ: «Դա ինձ համար վաղուց անցյալ է: Ես քաղաքական գործիչ չեմ, դրա համար էլ դուրս եմ եկել…»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ