«Եթե ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն, միանշանակ, այո, կլքեմ ԲՀԿ-ն, քանի որ պետական աշխատողը ընդդիմության հետ որևէ աղերս սկզբունքորեն ունենալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան N10 դպրոցի ԲՀԿ-ական տնօրեն Լիլյա Սառաջյանը:
Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, որպեսզի ընդունվի և գործի կրթական հաստատությունների ղեկավարներին կուսակցական լինելն արգելող օրենք։ «Իրավական, բարոյական դաշտում դա միակ ճիշտ ճանապարհն է, դպրոցի տնօրենները պետության, ժողովրդի ծառայողներն են, ինչո՞ւ պետք է դպրոցի տնօրենը զբաղվի քաղաքականությամբ,»- հստակեցրեց նա:
Անի Գևորգյան
Նյութի մանրամասները կարդացեք «Առաջին լրատվական»-ի կայքում