Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նշեց. «Որպես ԵԽԽՎ նախագահ` ես հանդիպել եմ այնպիսի կանանց, որոնք ունեն յուրահատուկ քաջություն, տաղանդ, որոնք կարող են պայքարել : Ուզում եմ առանձնացնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային, որը դատապարտվեց մեր բրյուսելյան հանդիպումից հետո»:
Անն Բրասյորը գոհունակությամբ նշեց, որ աստիճանաբար ավելի մեծ թվով կանայք են մտնում քաղաքականություն և զբաղեցնում ավելի բարձր պաշտոններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ