Այս պահին Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում հանդիպում է անցկացնում իր ընտրազանգվածի ու ԲՀԿ ակտիվի հետ՝ քննարկելու կուսակցությունից հեռանալու հարցը:
Ամենայն հավանականությամբ՝ մի քանի րոպեից նա հանդես կգա հայտարարությամբ, որով կտեղեկացնի ԲՀԿ-ն լքելու իր պատճառաբանությունը:
Մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ