Բերձորյան դեպքերով ծառայողական քննությունն ավարտվել է, եւ մարտի 6-ին ծառայողական քննության նյութերը քննարկվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում:
Նույն օրը Հիմնադիր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ այդ նիստին: Նա նշեց, որ ծառայողական քննություն հարուցում են այն դեպքում, երբ հանցագործության հատկանիշներն ակնհայտ չեն, իսկ բերձորյան դեպքերում հանցագործության հատկանիշներն ակնհայտ են՝ կա տեսանյութ, հայտնի է, որ ղարաբաղյան կողմը առնվազն 3 տեսախցիկով ամբողջությամբ նկարահանել է:
«Մենք բացահայտեցինք, որ գետնի վրա օպերացիայի ղեկավարը եղել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը, Արցախի Ազգային ժողովի մի պատգամավոր, Միքայել Բաղդասարովի թիկնապահը, նախկին մարդասպաններ եւ նույնիսկ բանտում գտնվող մարդասպաններ, առհասարակ բանտից հանված մարդիկ, իսկ ընդհանուր օպերացիայի ղեկավարը ռեժիմն է եղել: Ոստիկանությունը գործել է բաշիբոզուկների հետ, բաշիբոզուկները հագել են ոստիկանի համազգեստ, այս ամենը նկարահանված է եւ մեր տեսանյութում կա, բնականաբար, ավելի լավ պահպանված իրենց տեսանյութերում կա»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը համարում է, որ այս պարագայում ծառայողական քննություն իրականացնելը հանցագործությունը կոծկելու պաշտոնական հնարք է. «Ի՞նչ տրամաբանությամբ եւ ինչո՞ւ մենք պետք է այդքան միամիտ լինենք, որ հավատանք՝ պետք է դրանից ինչ-որ բան սպասել: Կազմակերպչից սպասել, որ ինքը պետք է բացահայտի, մեր կողմից անտրամաբանական կլիներ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ