Aravot.am-ը կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո շարունակելո՞ւ է լինել այդ կուսակցության հետ: «Ես ոչ մի կուսակցության անդամ երբեք չեմ եղել»,-շտապեց ասել արվեստագետը: Մեր պնդմանը՝ բայց համակիր եք, այնտեղ ձեզ մշտապես տեսել են, Լեւոն Չաուշյանը պատասխանեց. «Մենք համագործակցել ենք երաժշտական բնագավառում»:
Aravot.am-ի հարցին էլ՝ Ծառուկյանի գնալուց հետո ձեր ծրագրերը կփոխվե՞ն, համագործակցությունը կշարունակվի՞, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա արդեն կախված կլինի Գագիկ Ծառուկյանից» ու չցանկացավ ավելին մանրամասնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ