Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար. Մարդու իրավունքները մեծամասամբ վտանգի տակ են. Vatican Radio

Մարտ 06,2015 15:54

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնը զգուշացրել է, որ աշխարհում անմեղներին ահաբեկողների դեմ պայքարում կարող է շրջադարձային փոփոխություն լինել:

«Vatican Radio»-ի տեղեկացմամբ՝ իր ելույթում հանձնակատարը կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ դաժան ծայրահեղականության դեմ պայքարում «ձեռքից բաց չթողնել» մարդու իրավունքների սկզբունքները, որոնք իրենց հասարակության հիմքն են:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ասել է. «Կա իրական վտանգ, որ ծայրահեղականների բռնությունների դեմ պայքարում ղեկավարները եւ որոշում կայացնողները կկորցնեն իրենց խորը սկզբունքները, որոնք ամրապնդում են գլոբալ անվտանգությունը, որը Միացյալ Նահանգները կառուցել է 70 տարի առաջ՝ պատերազմը կանխելու համար»:

Հուսեյնը նշել է, որ ահաբեկչության դեմ կռիվը պայքար է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքները պահելու եւ ոչ քայքայելու համար: «Հակաահաբեկչական գործողությունները, որոնք անհամաչափ, դաժան եւ ոչ համարժեք են, խախտում են հենց այն նորմերը, որոնք մենք ձգտում ենք պաշտպանել»:

Զեիդն ասում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչ միայն Իրաքում եւ Սիրիայում է, այլեւ Նիգերիայում, Յեմենում, Լիբիայում, Սոմալիում եւ այլն:

Գերագույն հանձնակատարը նաեւ խորապես մտահոգված է այն միջոցների առնչությամբ, որոնք մի շարք երկրներում սահմանափակում են խոսքի ազատությունը: Ըստ նրա՝ այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բուրունդին, Կոնգոն, Եգիպտոսը, Հունգարիան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ այլն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031