ՀՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու ու ԲՀԿ-ի հետ կապված վերջին զարգացումների մասին՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես օդից չեմ իջել եւ կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը շատ սխալներ է թույլ տվել, ոգեւորվել ժողովրդի շատությամբ, նա չափ ու սահմանն անցել էր, նույնիսկ հասել էր նրան, երբ հարցնում էին՝ ուզո՞ւմ եք նախագահ դառնալ, ասում էր՝ ինչու չէ՞ որ»:
Քանդակագործի համոզմամբ, լավ է, որ Ծառուկյանի փոխարեն ԲՀԿ-ն կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը: «Նա ավելի քիչ խոցելի եւ ավելի ըմբոստ կլինի, քան Ծառուկյանը, որովհետեւ Ծառուկյանի չափ մեծ հարստություն ու փող չունի: Նաիրա Զոհրաբյանին չեն կարողանա Ծառուկյանի պես խեղճացնել»,- նշեց Լեւոն Թոքմաջյանը՝ շեշտելով, որ ինքն օբյեկտիվ է իր գնահատականներում եւ որեւէ կուսակցության կողմը չի «բռնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
իսկ ինչքա՞ն փող ունի նախկին ժուռնալիստ, ներկա պատգամավորը:
ուրախանալի եւ շնորհաւորելի է որ, Պարոն Ծառուկյանի մեկնումով, Տիկին Նաիրա Զոհրաբյան արժանացաւ քաղաքական բարձրաստիճան դիրքի
Հայաստանի նման – այս մարզում եւս, ափսոս, մի քիչ հետամնաց – մի երկրի համար, կնոջ մը՝ այս դիրքին հասնիլը, ինքնին առաջացում է, կարելի է նոյնիսկ ասել՝ անկիւնադարձային իրադարձություն
մինչեւ օրս, ան, բացայայտորեն Ծառուկյանից աւելի բանիմաց եւ կարող լինելով հանդերձ, ոնց որ անոր ստորադաս ծառան լիներ, խոնարհ ադմինիստրատորը…
ներկա կացությունը աւելի ճիշտ ու արդար է, եւ յուսադրիչ՝ Հայաստանի ապագային համար