Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան ներկրվող կոսմետիկ նյութերը սնդիկ են պարունակում

Մարտ 06,2015 15:44

«Աղտոտված շրջակա միջավայրի եւ սոցիալ-տնտեսական վիճակի զոհերն առաջին հերթին կանայք են»,-այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին բնապահպանները: Մարտի 8-ի` կանանց տոնի նախօրյակին,  բնապահպանները կոչ արեցին նվազեցնել կանանց սպառնացող ռիսկերը, քանի որ նրանք իրենց մեջ կուտակված աղտոտիչ նյութերը փոխանցում են ապագա սերունդներին:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանի խոսքերով, երբ թունավոր նյութերը ներմուծվում են օրգանիզմ` շնչառական, մաշկի կամ մարսողական համակարգի միջոցով, կարող են ազդել պտղի զարգացման վրա` առաջ բերելով վիժումներ, հղիության ընդհատում, բնածին արատներ, որոնք կարող են ի հայտ գալ տարիներ հետո:

Կազմակերպությունը ուսումնասիրել է շրջակա միջավայրը, թե որքանով է աղտոտված սնդիկով եւ թունաքիմիկատներով: Ըստ փորձագետի, հետազոտությունները ցույց են տվել, որ 100 ներկրված կոսմետիկ նյութերում առկա է սնդիկ: Մինչդեռ առողջապահության նախարարության 1109 հրամանի համաձայն, միայն հեղուկ օճառների բաղադրությունում պետք է լինի ծանր մետաղներ, այն էլ` 0, 2 հազարերորդական տոկոս. «Բայց ի զարմանս ինձ հեղուկ օճառներում չէր հայտնաբերվել, հայտնաբերվել էր սպիտակեցնող կրեմներում»:

Ըստ տիկին Գրիգորյանի, 100 նմուշից միայն 17-ում չէին պարունակվում ծանր մետաղներ. «Հատկապես բժշկական միջոցներում, հնացած ճնշման չափման գործիքներում, սովորական շիկացման լամպերում են լինում սնդիկ եւ այլն: Հետազոտությունները ցույց են տվել, որ նկուղային հարկերում մարդիկ կուտակում են այդ իրերը եւ հետագայում ունենում գանգատներ` գլխացավեր, գլխապտույտներ, մարմնի դող, ցավեր ստամոքսի շրջանում եւ այլն:

Մասնագետն անդրադառնալով թունաքիմիկատներին, ասաց, որ դրանց օգտագործումը եւս մի շարք խնդիրներ է առաջացնում: Ըստ նրա, ամեն տարի զարգացող երկրներում գյուղատնտեսությունում ներգրավված աշխատողներից 3 միլիոնը այս կամ այն արտահայտության հիվանդություններ կամ ախտանիշեր ունի. «3 միլիոնից 18 հազարը մահանում է: Այսինքն` սա այնքան էլ անվնաս ոլորտ չէ»:

Բնապահպանների վստահեցմամբ, եթե այդ նյութերը փոքր քանակներով ներկրվում են մարդու օրգանիզմ, կարող են առաջացնել նաեւ քաղցկեղ, սրտանոթային համակարգի, նյարդային, հոգեկան խանգարումների հիվանդություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031