Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանը գողականներին ասել էր` կամ դուրս պիտի գաք երկրից, կամ ձեզ վերացնում ենք

Մարտ 06,2015 15:08
Vano Siradexyan

«Եթե 1987-ին մեկն ասեր, որ ԽՍՀՄ-ը չի լինի, կասեին՝ գժի թուղթ հանի, 1995-ին մեկն ասեր, որ Վանոն չի լինելու իշխանության, բոլորը կծիծաղեին, եթե 1999-ի մայիսի ընտրություններից հետո մեկն ասեր, որ Վազգեն Սարգսյանն այս երկրում իշխանություն չի ունենա, նրան բոլորը գժի տեղ կդնեին»,-ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե կյանքն է վերահաստատում, որ բոլոր ճանապարհները առաջիկա տասը տարիներին անցնելու են Մելիք-Ադամյանով, այսպես արձագանքեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա`դա քաղաքական հայտարարություն է, և ցանկացած կուսակցություն պետք է հայտարարի, թե ինքն է լավագույնը, ինչը բնական է ու նորմալ:

Political technologist Karen Kocharyan is guest in Nyut press club

Շատերը ներքաղաքական և կրիմինալ դաշտում եղած վերադասավորումները, գողական դաշտում վերջին սպանությունները  փոխկապակցված են համարում: Կարեն Քոչարյանն այս պարագայում հիշում է Վանո Սիրադեղյանին ու նշում. «Ես այստեղ ասում եմ` «ականջդ կանչի, Վանո»: 1990-ականների սկզբին, ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, ՀՀ-ում ևս անարխիա էր: Եվ Վանո Սիրադեղյանի շնորհիվ` մաքրվեց այդ կրիմինալը` ընդ որում, կոնկրետ խնդիր էր դրվում. կամ դուրս պիտի գաք Հայաստանից, կամ վերացնում ենք ձեզ: Ես կողմնակից եմ նրան, որ կրիմինալը հեռու լինի քաղաքական, պետական գործերից, թող գնա հեռու ապրի, ոնց որ ապրում են ամբողջ աշխարհում: Լինում են չէ, հիվանդ երեխաներ, կամ մարդիկ ընտրում են այս կամ այն մասնագիտությունը, այնպես էլ կրիմինալը, նրանք մաս են կազմում հասարակության, կրիմինալը ամբողջովին վերացնել հնարավոր չէ, բայց ճիշտ ձևով պետության կողմից կառավարել հնարավոր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Թե ինձ հարցնեն ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ում կուզենայի տեսնել ՀՀ ներկա իշխանության կազմում, ապա դա միայն մի հոգի է՝ Վանոն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031