ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բարգավաճ Հայաստան կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում:
Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ:
Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»: