Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ որոշումը Լեռնային Ղարաբաղի զեկույցի վերաբերյալ

Մարտ 06,2015 14:27

Մարտի 12-13-ը Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը փաստահավաք առաքելությամբ կայցելի Բաքու, որպեսզի տվյալներ հավաքի Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի պատրաստման համար:

Քիչ առաջ նման որոշում է կայացվել Փարիզում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Բյուրոն սեպտեմբերի 27-ին` աշնանային նստաշրջանի ընթացքում որոշում կայացրեց պատրաստել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույց: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ռոբերտ Վոլտերը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահին, ԱԺ նախագահին, Արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների: Հայաստան և ԼՂՀ այցելության մասին հարց դեռ չի քննարկվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031