Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է»

Մարտ 06,2015 14:22

Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը մի շարք հետազոտությունների համար սահմանել է զեղչեր: Այսօր այս տեղեկությունը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Մարտի 9-ից 14-ը ռադիոլոգիական, մարտի 16-20-ը գինեկոլոգիական, մարտի 23-27-ը ուռոլոգիական, իսկ մարտի 30-ից ապրիլի 3-ը ատամնաբուժական հետազոտությունները հնարավոր կլինի անցնել 30 տոկոս զեղչով:
«Մեր նպատակն է ավելի մեծ թվով կանանց ընդգրկել այս ակցիայի մեջ, որովհետեւ մեծ թվով կանայք չեն կասկածում անգամ, որ իրենք կարող են ունենալ քաղցկեղ: Բժիշկները, վաղ փուլում հայտնաբերելու արդյունքում, հեռացնում են անգամ ամենափոքր բջիջների խումբը եւ կնոջը փրկում քաղցկեղից»:

Խաչանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ կանայք ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ, ավելի գրագետ են եւ որ հասարակության մեջ կամաց-կամաց սկսել է ձեւավորվել բժշկին դիմելու մշակույթը. «Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է, իսկ կանխարգելելու համար անգամ առողջ կինը տարին մեկ անգամ պետք է հետազոտություն անցնի»:

Տիկին Հակոբյանը նաեւ որոշ տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ավելի շատ հայտնաբերվում է Գեղարքունիքի մարզի բնակիչների մոտ, իսկ վահանաձեւ գեղձի քաղցկեղը՝ Սյունիքի մարզի բնակիչների մոտ: Ավելի հաճախ քաղցկեղը հանդիպում է 50-60 տարիքային խմբի կանանց մոտ. «Ցավոք, շատ երիտասարդ աղջիկների մոտ էլ արդեն սկսել քաղցկեղ ձեւավորվել»:

Օրական կենտրոնը միջինում սպասարկում է մոտ 150 հոգի:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031