Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզ վետերանը ՊՆ-ին առաջարկեց խորհրդի կարգով իրենց դիմել

Մարտ 06,2015 14:00

«Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանի համար անտրամաբանական է, թե ինչ հիմքով են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություններ տեղի ունենում նախագահական նստավայրի դիմաց:

«Երևույթը շատ անպարզ է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Արթուր Բունիաթյանը:

Նրա կարծիքով, սահմանում լարվածությունը վերացնելու համար պետք է քաղաքական փոփոխություններ կատարվեն, օրինակ` քաղաքական ուժերին հրահանգ տրվի՝ բոլորը պետք է լռեն, քանի որ սահմանում իրավիճակը լարվել է: Հետո դժգոհեց, որ հայկական կողմը հակառակորդին համապատասխան ադեկվատ պատասխան չի տալիս, ինչը պետք է վերանայել. «Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանից կիլոմետրերով ճանապարհ կտրի, գա զասադա անի, սպանի մեր հողի վրա ու գնա»:

Արթուր Բունիաթյանը դիմեց նաեւ ՊՆ-ին՝ խորհուրդ տվեց խորհուրդ հարցնելու համար իրեն դիմել, խոստացավ լավ խորհուրդներ տալ. «Մենք էլ երկար ճանապարհ ենք անցել, կարող է մի խորհուրդ տանք»:

Նա դժգոհ էր նաեւ հետախույզների աշխատանքից. «Սահմանագծում այնպիսի միջոցառումներ պետք է կիրառենք, որ արժանի պատասխան տրվի, մենք 21-րդ դարում ենք ապրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031