Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են տրանսպորտի սակագինը դարձնել 200 դրամ, բայց 100 դրամը վճարեն իշխանությունները  

Մարտ 06,2015 13:55

Ուղեւորափոխադրող ընկերությունները իրար վրա փակում են իրենց երթուղիները, քանի որ աշխատում են միայն վնասով եւ 100 դրամ ուղեվարձը չի բավարարում: Արդեն 7 երթուղի սպասարկումից կամավոր հրաժարվել է։ Այս տեղեկություններն այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ 2008 թվականից սկսած, երբ ամեն ինչ՝վառելիքը թանկացավ, պահեստամասերը թանկացան, հարկերը բարձրացան, երթուղիները այլեւս եկամտաբեր չեն. «Ընկերությունները մեծ կորուստներ են կրում, ունեն ներդրումներ կատարած, սակայն արդեն սկսել են հրաժարվել իրենց երթուղիներից: Ողջ ունեցվածքը դնում են գրավ, որպեսզի վնասը փոխհատուցեն»:

Հրանտ Եղիազարյանը վստահեցնում է, որ երթուղիների փակման գործընթացը շարունակական է լինելու՝ մինչեւ որ ուղեվարձը չբարձրանա: Միության նախագահը առաջարկում է ուղեվարձը բարձրացնել եւ դարձնել 200 դրամ, սակայն չի ասում, որ այդ գումարը պետք է ամբողջությամբ վճարի ուղեւորը. «Իմանալով, որ Երեւան քաղաքի բնակիչները գտնվում են վատ սոցիալական վիճակում, ասում ենք, որ մեր ապրանքը արժե 200 դրամ, բայց իշխանությունները պետք է 100 դրամ լրավճար տան, որպեսզի ուղեւորից չգանձենք՝ այլապես վաղը տրանսպորտ չեք ունենա»:

Ուղեւորափոխադրող ընկերությունները այս հարցով դիմել են քաղաքապետարանին եւ կառավարությանը, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել, միայն այն, որ ուղեվարձը չի բարձրանալու:

Հրանտ Եղիազարյանը թվարկում է այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում, ըստ նրա, ցածր ուղեվարձի պատճառով. «Վարորդների պակասի խնդիրներ կան, մեքենաների սպասարկման ժամկետը լրանալու պես դրանք պետք է շահագործումից դուրս գան եւ տարեկան միջինում 50-60 մեքենա դուրս են գալիս: Եղածը մաշվում է, շարքից դուրս է գալիս, իսկ երթուղիները սկսում են փակվել: Դրանց դուրս գալուց հետո նրանց տեղը չի համալրվում, 200-250 մեքենա առանց վարորդի է մնացել: Եթե մեքենան 13 ուղեւորի համար է նախատեսված, իսկ արդյունքում 17 ուղեւոր է տեղափոխում, ապա մեքենան գերմաշվում է: Եւ եթե այսպես շարունակվի, ապա սպասարկման որակը գնալով վատանալու է»,-վստահեցնում է բանախոսը:

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031