Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան մեղավո՞ր է Հայոց ցեղասպանության մեջ. Deutsche Welle

Մարտ 06,2015 13:05

Վկա՞, թե՞ մեղսակից: Բեռլինի համագումարում պատմաբանները բանավիճում էին 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի դերակատարության մասին: Նոր ապացույցները ցույց են տալիս, որ Գերմանիայի մեղսունակությունն ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր:

Գերմանական Deutsche Welle-ն Հայոց ցեղասպանության կատարած իր անդրադարձում նշում է. 160 պատմաբաններ Բեռլինում կենտրոնացած էին հայերի տառապանքների մեջ Գերմանիայի մեղսունակության ուսումնասիրության վրա: Երեւանի պետական համալսարանի պատմաբան Աշոտ Հայրունու խոսքերով՝ գերմանացիները հանցակից են համարվում իրենց լռության եւ անտարբերության համար:

Գերմանիայի կառավարությունը պարզապես կանգնած հետեւում էր, թե ինչպես էր երիտասարդ թուրքական կառավարությունն արտաքսում հայերին դեպի Մեսոպոտամիա անապատներ, մի տարածաշրջան, որտեղ այժմ Իրաքը, Քուվեյթը եւ Սիրիան են: Եվ գերմանացիները պնդում են, որ չէին ուզում խառնվել, թեեւ շատ լավ տեղեկացված էին:

Պոստամ համալսարանի պատմաբան Քրիստին Փշիհհոլցը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերը կարդալուց հետո եզրակացրել է, որ «Գերմանիայի կառավարությունը ծավալուն տեղեկատվություն ուներ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության վերաբերյալ կործանարար քաղաքականության մասին: Մահվան երթեր, մահապատիժներ եւ հարկադիր աշխատանք. գերմանացի դիվանագետները քրտնաջանորեն գրառում էին այդ ժամանակ իրենց շուրջը կատարվող իրադարձությունները»:

Պոտսդամի Լեպսիսհաուս գիտահետազոտական ինստիտուտի պատմաբան Ռոլֆ Հոսֆելդը ասում է. «Գերմանայի կառավարությունը ավելի քան 100 տարի առաջ պաշտոնապես իմացել է, որ ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցել 1915 եւ 1916 թվականներին»:

Թե ինչպես է Գերմանիան խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ ուղղակիորեն չի արտացոլում Գերմանիայի այդ ժամանակվա վերաբերմունքը: Գերմանիայի կառավարության պաշտոնյաները միշտ խուսափել են ցեղասպանության բառը օգտագործելուց, երբ խոսում էին Հայաստանի մասին: Փոխարենը՝ նրանք խոսում են կոտորածի եւ տեղահանման մասին:

2015 թվականի փետրվարին «Լինկսպարտե» գերմանական ձախակողմյան թեւը ներկայացնող կուսակցությունը խորհրդարանին հարցրել է Թուրքիայում հալածանքների ենթարկված հայերին վերաբերող տերմինների օգտագործման մասին եւ կառավարությունը որոշել է շարունակել օգտագործել նույն տերմինաբանությունը: Պատճառն այն է, որ նրանք չեն ուզում վտանգի ենթարկել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Գերմանիայի կառավարության քաղաքականության դասակարգումը պետք է թողնել ակադեմիական շրջանակներին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031