Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի սպասումները գնալով վատանում են. «Հայոց աշխարհ»

Մարտ 06,2015 12:58
ach

Վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակեց անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը։ Ըստ այդմ, չնայած միջազգային ֆինանսական կազմակերպությունների հոռետեսական գնահատականներին, այնուհանդերձ 2014թ. Հայաստանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի բավական բարձր մակարդակ։

Եթե առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 3,1, ապա երկրորդում՝ 2,3 տոկոս։ Զարգացումներն ակտիվ են եղել հատկապես երրորդ եռամսյակում։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 5,3 տոկոսանոց աճ։

Թեեւ սովորաբար ակտիվությունը տարեվերջին ավելանում է, այնուհանդերձ անցած տարին այդ առումով բարենպաստ չէր։ Չորրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է ընդամենը 2,6 տոկոս տնտեսական աճ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե այդ ժամանակահատվածում ինչպիսի բարդ իրավիճակ առաջացավ ոչ միայն գործընկեր որոշ երկրների, այլեւ Հայաստանի ֆինանսական համակարգում։

Այդ ամենով հանդերձ, պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում գրանցել է տարեկան 3,4 տոկոս տնտեսական աճ։ Ճիշտ է, այն զգալիորեն ցածր է պետական բյուջեով պլանավորված 5,2 եւ կառավարության ծրագրով նախատեսված 4,1 տոկոսի համեմատ, այնուհանդերձ հաշվի առնելով անցած տարի տնտեսության ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում ի հայտ եկած խնդիրները, կարելի է նույնիսկ լավ արդյունք համարել։

Այն բավականաչափ բարձր է նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացրած գնահատականներից։

Ինչպես հայտնի է, միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանում կանխատեսում էին տնտեսական աճի լավագույն դեպքում 2,6 տոկոս մակարդակ։ Այդպիսին էր թե՛ Համաշխարհային բանկի, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականը։ Կային նաեւ ավելի հոռետեսական կանխատեսումներ։ Սակայն վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշը վկայում է, որ դրանք չիրականացան։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031