Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան. Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Trend

Մարտ 06,2015 12:52

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ երկար ժամանակ միջնորդ է հանդիսանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեկն է եւ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ է փնտրում, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա»,- այս մասին ադրբեջանական Trend.az գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Նա մեկնաբանել է Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջխորհրդարանական բարեկամական խմբի երեք անդամներ, սենատորներ Սոֆի Ժուասենի, Միշել Ամելիայի եւ Բուր լե Բալանս քաղաքի քաղաքապետ Մարլենա Մուրիեի խոսքերը: Հիշեցնենք, որ ֆրանսիական «Էքսպրես» թերթում նրանք հանդես էին եկել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման օգտին:

Դեսպանի խոսքերով, եթե Ֆրանսիայի Սենատի անդամը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին, նա արտահայտում է իր անձնական կարծիքը եւ ոչ Ֆրանսիայի դիրքորոշումը:

Պասկալ Մոնիեն նաեւ հավելել է, որ Ֆրանսիան որեւէ հարաբերություն չունի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031