Հենց նոր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աննա Մարտիկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից դուրս գալու դիմում է ներկայացրել Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:
Վերջինս Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի պատասխանատուներից մեկն է, ԲՀԿ-ի կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող անձ, որը երկար ժամանակ գլխավորել է Գյումրիի մի մասը, Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքը:
Վարդևան Գրիգորյանի հետ այս պահին կապ հաստատել չհաջողվեց, նա Ծաղկաձորում ռեկտորների խորհրդի նիստի էր: Սակայն մեզ տրամադրեցին նրա հայտարարությունը, որտեղ նշված է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ