ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝
ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական
նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում,
որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում`
ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն