«Խժդժությունների առաջին իսկ օրվանից ասել եմ մեկ պարզ բան`ժողովրդին չի հետաքրքրում` ես խոսնակի պաշտոնում կմնամ, թե որեւէ այլ պաշտոնում կլինեմ: Վստահ եմ, մարդկանց հետաքրքրում է`ես ինչպես որ եղել եմ, այնպես էլ մնալո՞ւ եմ ժողովրդի շահի պաշտպան, այնպես էլ մնալո՞ւ եմ ժողովրդի կողքին ու իրեն հուզող պրոբլեմի թիկունքին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ արդեն մամուլի նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ մնացած ամենն իր համար երկրորդական է. «Ես ունեմ սկզբունքներ, դրանցից վեր ոչինչ չի լինելու»:
Մեր հարցին`սա նշանակո՞ւմ է որ առաջիկայում Տիգրան Ուրիխանյանը կլքի նաեւ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ վայր կդնի պատգամավորական մանդատը, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Որեւէ այլ հարցի պատասխան այս պահին չեմ տալիս»:
Ի դեպ, ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններն այսուհետ կստանձնի Վահան Բաբայանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ