Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հաստատումը հետաձգել էր իր համար խիստ անբարենպաստ մի իրավիճակում։ Ինչպես հիշում եք՝ այդ ժամանակ քաղաքական դաշտը գերլարված էր. Եռյակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ երկու հզոր հանրահավաք անցկացրեց՝ հայտարարելով Հայաստանում իշխանափոխության գործընթաց նախաձեռնելու մասին։
Բայց Սերժ Սարգսյանի նահանջը ժամանակավոր էր։ Մի կողմից ցույց տալով, թե ինքն ընկրկում է ընդդիմության ճնշումների ներքո, մյուս կողմից փորձեց կազմաքանդել Եռյակը՝ հարվածելով ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին. ընդ որում, իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին շարքից հանելու համար նա գործի դրեց բոլոր հնարավոր մեթոդները, օգտագործեց իշխանական լծակները՝ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միջոցով սանձազերծելով պետական ահաբեկչությունների շարք,
Ս. Սարգսյանն իր նպատակին հասնելու համար օգտագործեց նաեւ հանցագործ աշխարհին (ի դեպ, այս մասին մամուլում գրեթե չի գրվել): Եվ այսքանից հետո պատահական չէ, որ Գալուստ Սահակյանը սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին խոսեց ԲՀԿ համագումարի օրը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին՝ կուսակցությունը հանձնելով Նաիրա Զոհրաբյանին։
Բայց այսքանից հետո անգամ պետք է արձանագրենք. սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ, չի կարողացել հասնել իր համար ցանկալի պատկերի եւ «մեծ նշանակություն ունեցող» լայն քաղաքական կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում։ Սահմանադրական փոփոխություններին կողմ են միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը շարունակում են դեմ լինել այդ սահմանադրական հանրաքվեին (էլ չենք ասում արտախորհրդարանական շատ ուժերի մասին):
Կարդացեք նաև
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում