SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք են նույն գյուղի բնակիչներ, 23-ամյա Նշան Ավետիսյանը և 25-ամյա Տրդատ Ասատրյանը: Պարզվել է, որ վերջիններս կրակոցներն արձակելուց հետո Տ. Ասատրյանին պատկանող BMW 21 C Q 001 համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալներից մեկը գյուղում հայտնի է՝ որպես շտանգիստ Արմենի տղա: Ի դեպ, Շտանգիստ Արմենը նույնպես այս օրերին գյուղից փախած է, իսկ գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե ինչքա՞ն պետք է փախնեն. «Սաղ գյուղը գիտի, որ Տրդատն ու Նշանն են էղել: Խելք ունենան, մեղայականով կներկայանան ոստիկանություն, դա կհամարվի մեղմացուցիչ հանգամանք»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև