Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Պետության սիմվոլներն ու ինստիտուտները պիտի հարգել». «Իրատես de facto»

Մարտ 06,2015 12:07

Մամուլը բազմիցս է գրել, որ «Ժառանգություն» խմբակցությունում, ինչպես նաև կուսակցությունում ոչ միայն տարաձայնություններ կան ու չկա միասնական տեսակետ, այլև ամեն մեկն իր քաղաքական վարկանիշը յուրովի է «կերտում»։ Տարակարծություն եղավ նաև այս շաբաթ կայացած արտահերթ նիստում, երբ քվեարկության դրվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքը։ Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և քարտուղար Զարուհի Փոստանջյանը դեմ քվեարկեցին, իսկ Թեւան Պողոսյանը լրիվ հակառակը՝ կողմ։ Նրանից փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում, որ նույն խմբակցության անդամները միմյանցից խիստ տարբերվող դիրքորոշում ունեն, ու սա հերթական անգամ չի՞ ապացուցում, որ այդ խմբակցության անդամների «ջրերը» նույն առվով չեն հոսում։

– Խմբակցությունում ընդհանրապես այդ օրենքի հետ կապված քննարկումներ չեն եղել,- ասաց պատգամավորը։- Ես առաջնորդվել եմ իմ սեփական համոզմունքներով, համարելով, որ պետության սիմվոլներն ու ինստիտուտները պիտի հարգել։ Այս խնդիրը չպետք է դիտարկել անձնական հարթությունում։ Չի կարելի նմանատիպ հարցերին դեմ լինել։ Ապագա սերնդին դաստիարակելու, երկրի զարգացման առումով սա կարևոր օրենք է։

– Խոսքը ոչ միայն այս քվեարկության մասին է, այլև ընդհանրապես ի՞նչ է կատարվում «Ժառանգություն» խմբակցությունում։ Ակնհայտ է, որ տարաձայնություններ կան, ու խմբակցության յուրաքանչյուր անդամ իր «խաղն» է առաջ տանում։

– «Խաղը» Ձեր ձևակերպումն է։ «Ժառանգություն» խմբակցությունում խոսքի ազատությունը միշտ է եղել։ Նախկին խմբակցությունում էլ էր այդպես, հիմա էլ։ Անցած երկուսուկես տարիների ընթացքում երբևէ որևէ մեկի վրա ճնշում չի եղել։ Բոլորս ազատ ենք եղել ու քվեարկել ենք մեր խղճի մտոք և առանց պարտադրանքի։ Այնպես որ, մեր խմբակցությունն այդ առումով միշտ է տարբերվել այլ խմբակցություններից։ Երկուսուկես տարին այս խմբակցության և հինգ տարին նախորդի ժամանակ բավարար էին հասկանալու, որ սա ոչ թե խաղ է, այլ ոճ ու ձև։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031