Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր

Մարտ 06,2015 12:01

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:

Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև  Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու  ընթացակարգերը:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է  ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031