Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. ԲՀԿ-ն երբեք չի կարող պահպանել նախկին հզորությունը. «Իրատես de facto»

Մարտ 06,2015 11:41

ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանից գնահատականներ խնդրեցինք «նորացված» ԲՀԿ-ի առնչությամբ։

 – ԲՀԿ-ն այլընտրանքից անմիջապես ընդդիմություն դարձավ։ Գագիկ Ծառուկյա՞նն էր խանգարում այդ «գործին»։

– Դրանք պայմանական բառեր են։ Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի հայտարարություններն ամենաընդդիմադիրն էին, անկախ նրանից, թե իրենք իրենց ինչպես էին կոչում։ ԲՀԿ-ի վերջնական «կարգավիճակը» պարզ կդառնա առաջիկա վերադասավորումներից հետո։ Այն է՝ ո՛վ կլքի կուսակցության շարքերը, ո՛վ կմնա։ Զարգացումներն այնպիսի ընթացք կարող են ստանալ, որ ԲՀԿ-ում կարող են մնալ գաղափարական մարդիկ, և ավելի լավ կուսակցություն դառնա։ Կամ շատերը կմնան կուսակցությունում, և այն կմնա այլընտրանք։ Սրանք հնարավոր տարբերակներ են։ Քաղաքական դաշտը մենակ իրենցով չէ, մյուս ընդդիմադիր ուժերը ևս իրենց դերակատարումն ունեն։ Ընդդիմադիր դաշտի վերածնումներից էլ պարզ կդառնա ԲՀԿ-ի ճակատագիրը։

– ԲՀԿ-ն կպահպանի՞ նախկին «հզորությունը», քանի որ նրա «առանցքի» շուրջ էին հավաքվել մյուս ընդդիմադիրները։

– Երբեք չի կարող պահպանել նախկին «հզորությունը», ինչը նախ և առաջ պայմանավորված էր ֆինանսական ռեսուրսով։ Կային անձինք, ովքեր և ֆինանսական, և մարդկային ռեսուրս ունեին, սակայն կամաց-կամաց դուրս են գալիս կուսակցությունից։ ԲՀԿ-ն առաջվա հզորությունը չի ունենա, բայց չի բացառվում, որ գաղափարապես ավելի կուռ դառնա, կայուն դիրքորոշում ունենա։ Մնան այն գաղափարականները, որոնք ինտելեկտ ունեն, իսկ ԲՀԿ-ում այդպիսի ներուժ կա։ Այսինքն՝ ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031