«Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի ղեկավար, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը .մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։
– Ըստ Ձեզ՝ Սամվել Բաբայանը կցանկանա՞ առաջնորդել ԼՂՀ ընդդիմությունը, Դուք ժամանակին նրա թիմակիցների շարքում եք եղել, գուցե միանա՞ք նրան։
– Ես Ձեր ասածի մասին տեղյակ եմ այնքանով որքան որ Դուք։ Եթե Դուք հիշում եք, երբ ինքը ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, ես ԱԺ նախագահն էի, այն ժամանակ անկուսակցականներ էինք, բայց հիմա իրավիճակ է փոխվել։ 2005 թվականին ստեղծել ենք «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի մի համանախագահը ես էի, այսինքն՝ այս կուսակցության ստեղծողներից մեկը ես էի, ու հիմա ինձ համար դա է կարեւոր։
Ի՞նչ եք կարծում՝ ես պետք է իմ կուսակցությունը լքեմ, Դուք աբսուրդ հարց եք ինձ ուղղում։ Իրողություններ են փոխվել, կուսակցությունում եմ ես, գրասենյակ եմ ղեկավարում։
Կարդացեք նաև
Ի դեպ, նշեմ, որ ԱԺ 2-րդ գումարման ժամանակ՝ Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան հակամարտության տարիներին, 14 պատգամավորներ պաշտպանում էին Սամվել Բաբայանին, ու այդ պատգամավորներից մեկը ես էի։ Ես այդ տարիներին ասել եմ, որ իշխանության գալու միակ ճանապարհը ընտրություններն են։ Հայտնի դեպքերը պատահեցին, ու երբ արդեն ինքը բանտից ազատվեց, չհանդիպեց այդ 14 պատգամավորներին, այսինքն՝ այն պատգամավորներին, որոնք իր թիմակիցներն էին։ Մի խոսքով՝ այդ պատգամավորներն իրենց արհամարհված զգացին։
Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը բարեփոխումներ կատարեց, ու 2005 թվականին ստեղծվեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը։ Ու այդ պատգամավորների մի մասը «Ազատ հայրենիք» կուսակցությունում են ու վստահում են կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը։ Հիմա մենք կուսակցականներ ենք ու նվիրված ենք մեր կուսակցությանը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում