Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին քաղաքականությունից հեռացնելուց հետո Սերժ Սարգսյանին այլեւս ոչինչ չի խանգարում իրականացնելու իր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները։ Ու թեեւ Սահմանադրության փոփոխությանը, բացի ԲՀԿ-ից, դեմ էին նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այդուհանդերձ, առկա իրավիճակում վերջին երկու ուժերի հակազդեցության ռեսուրսները չնչին են եւ չեն կարող էապես խոչընդոտել Սերժ Սարգսյանի ծրագրի իրագործմանը։
Եվ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կդրվի հանրաքվեի. «Բնականաբար, հանրաքվեի կներկայացվի։ Ես կարծում եմ՝ աշնանը Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել՝ աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը»,-ասաց ԱԺ նախագահը։
Կասկածից դուրս է, որ մարտի կեսերին՝ խոստացված ժամկետի ավարտին, Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական բարեփոխումների փաթեթը հանրաքվեի ներկայացնելու մտադրության մասին, եւ դրան այլեւս չի հետեւի որեւէ լուրջ հակազդեցություն՝ ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ, առավել եւս, արտախորհրդարանական ուժերի կողմից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում