Հարձակման հիմնական թիրախ Երրորդմասցի Լյովիկի անունը վերջին տարիներին բավական հաճախ է շոշափվել ինտերնետային կայքերի լրահոսում։ Նրա անունը կապվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա որդու, կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի հետ եւ այլն, եւ այսպես շարունակ։
Իսկ բուն սպանությունը մի տեսակ չի տեղավորվում սովորական քրեական ռազբորկայի ոճի մեջ։ Երեք հատ Կալաշնիկովի ավտոմատով, քրեակատարողական հիմնարկի մոտակայքում սպանություն կազմակերպելը, համաձայնեք, հատուկ հանդգնություն է պահանջում։ Ի վերջո, քրեակատարողական հիմնարկը ուժեղացված զինված հսկողության օբյեկտ է, աշտարակների վրա շուրջօրյա հսկողություն են իրականացնում ավտոմատավոր հսկիչներ, անընդհատ ելումուտ են անում քրեակատարողական հիմնարկի զինված աշխատակիցներ, գնում-գալիս են ոստիկանների զինված խմբեր, ովքեր կալանավորներին տանում-բերում են դատական նիստերի։ Փաստացի՝ տեղի է ունեցել սպանություն իրավապահ համակարգի քթի տակ, ու համաձայնեք՝ սա սովորական իրավիճակ չէ։ Չմոռանանք, որ հանցագործները հեռացել են առանց որեւէ խոչընդոտի։
Դեռեւս չպարզաբանված է մնում հարցը, թե ո՞ւմ հետ տեսակցելու էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ գնացել Երրորդմասցի Լյովիկը։ Այս դրվագը կապ ունի՞ սպանության հետ, թե ոչ։
Երեկ լուր տարածվեց նաեւ, թե իրավապահները սույն գործի շրջանակներում որոնում են Գաստրիկ կամ Կաստրիկ մականունով մի անձնավորության, որը, մեր տեղեկություններով, նույնպես Շենգավիթ համայնքի բնակիչ է եւ որոշակի կոնֆլիկտային հարաբերություններ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Panorama.am-ի