Լրահոս
Օրվա լրահոսը

Հո ամեն մի արձանի կողքը մի ոստիկան չե՞ն դնելու. «Հրապարակ»

Մարտ 06,2015 10:38

Նախօրեին ֆոտոլրագրող, լուսանկարիչ Գերման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ մինչ մենք մտահոգվում ենք իրաքյան թանգարաններում իսլամիստների վայրագություններից, Երեւան-Սեւան մայրուղում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակն աննկարագրելի վանդալիզմի է ենթարկվել, եւ տեղադրել էր լուսանկարներ բարբարոսաբար ավերված քանդակից։

Բարձրացած մեծ աղմուկից հետո չուշացավ նաեւ մշակույթի նախարարության արձագանքը, որում մասնավորապես ասված էր. «Տեղեկացնում ենք, որ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակն ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետեւաբար, այն հուշարձանի կարգավիճակ չունի»։

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը վրդովված է տեղի ունեցածի առիթով եւ կատարվածը համարում է հանցագործություն։

– Մի բան պարզ է, որ լինի Սեւանի ճանապարհին, թե քաղաքի կենտրոնում, հուշարձանները պաշտպանված չեն։ Ի՞նչ պիտի անի պետությունը, որ նման երեւույթներն այլեւս չկրկնվեն։

– Չգիտեմ ինչ պիտի անի, հո ամեն մի արձանի կողքը մի ոստիկան չի՞ դնի, ոչինչ էլ չի կարող անել։ Մի օր Մարտիրոս Սարյանի արձանը մաքրում էի, մի հատ ոստիկան եկավ, թե՝ վարպետ, մեզ ասել են, որ նկարչի ձեռքից վրձինը գողացել են, ես միանգամից հասկացա, թե խոսքն ինչի մասին է, ասեցի, ես որ ես եմ՝ վրձին չեմ քանդակել, նոր հասկացավ, որ դա Այվազովսկու արձանի մասին է, որի ձեռքից վրձինը գողացել տարել էին։ Տես՝ փոքր դետալ է, որ չգիտես ինչպես է եղել, գուցե մի քանի պատանիներ մարջ են եկել, թե ով մի հարվածով կարոդ է պոկի: Ես դրան եմ վերագրում, քան թե վանդալիզմին:

– Այդ դեպքերից խուսափելու ելքը ո՞րն է, գուցե տեսախցիկներ տեղադրեն եւ հետո այդ վանդալներին պատժե՞ն:

– Այո, պետք է ամեն արձանի, քանդակի մոտ տեսախցիկներ դնեն, որ ֆիքսի, միակ բանը դա է, որ տեսախցիկ լինի, կնկարի, եւ պարզ կլինի, թե ովքեր են՝ ջահել են, մեծ են… Երեւի միակ փրկությունը դա է, ամբողջ քաղաքում տեսախցիկներ են դրել, թող արձանների մոտ էլ դնեն, ուրիշ ճար չկա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031