Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարթություն է ձևավորվելու ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում. «Ժամանակ»

Մարտ 06,2015 10:22

ԲՀԿ-ն, փաստորեն, բավական հետաքրքիր վիճակում է դնում ՀԱԿ-ի նախագահին` հայտարարելով ընդդիմություն լինելու մասին: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մնացել է միայնակ: Տեր-Պետրոսյանը այսօր ստիպված է լինելու կա՛մ հետ կանգնել խոսքից, կա՛մ էլ չճանաչել ԲՀԿ-ի ընդդիմությունը, ինչը կնշանակի վերջ համագործակցությանը:

ԲՀԿ-ից դուրս գալու մասին բավական կոշտ հայտարարություն է արել Վարդան Օսկանյանը, ինչը կարելի է գնահատել որպես Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման արտահայտություն: Օսկանյանը ԲՀԿ-ին, ըստ էության, մեղադրել է հասարակության հույսերը չարդարացնելու համար, սակայն բաց է թողել հարցը, թե ինչ է ինքը պատրաստվում անել ԲՀԿ-ից դուրս գալուց հետո՝ ինքն էլ Գագիկ Ծառուկյանի նման լքո՞ւմ է ակտիվ քաղաքականությունը, թե՞ նպատակ ունի ինչ-որ կերպ գտնել քաղաքականության մեջ ներգրավվելու նոր տարբերակներ՝ 2017-ին ընդառաջ: Նախօրեին Օսկանյանի նման մտադրության մասին էր կարծիք հայտնել ԲՀԿ-ում մնացած Միքայել Մելքումյանը` ասելով, որ նա հենց այնպես չի դնում մանդատն ու պլաններ ունի 2017-ի համար:

Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ում մնում են մարդիկ, որոնք ևս դասվում էին, այսպես ասած, քոչարյանական թիմի շարքերը: Այստեղ երկու իրողություն է հատկանշական՝ Սերժ Սարգսյանը նրանց հեռացման պահանջ չի դրել, և նրանք էլ չեն հայտնել հեռանալու մտադրություն` համաձայնելով մնալ Հովիկ Աբրահամյանի ենթակայության ներքո: Չի բացառվում, որ այս գործիչները ԲՀԿ-ն լքեն ժամանակի ընթացքում, երբ Քոչարյանը կհստակեցնի իր պլանները նոր իրավիճակում:

Վերջապես` ի՞նչ հարթություն է ձևավորվելու ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում: Այստեղ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն վերածվել է ՀՀԿ-ի լիակատար կցորդի, եթե անգամ տասը հայտարարություն լինի ընդդիմություն դառնալու մասին: Մյուս կողմից` ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը կփորձի կուսակցությունն օգտագործել ՀՀԿ-ի իր համար ոչ յուրային թևերի դեմ պայքարում, իշխանության մեջ ընդհանրապես իր համար անցանկալի խմբերի դեմ պայքարում: Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իրերի այս դրվածքին չի միջամտի, քանի դեռ չի լինի վերահսկողությունից դուրս գալու վտանգ: Առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանին դուրս բերելով իր խնամի Ծառուկյանի դեմ` Սերժ Սարգսյանը նրան, ըստ էության, լիովին հեղինակազրկեց ՀՀԿ-ում: Այս պայմաններում ԲՀԿ-ով Հովիկ Աբրահամյանը նրա համար բացարձակ վտանգավոր չէ: ՀՀԿ-ի հետ հարաբերություններում այլ ֆունկցիոնալ նշանակություն ԲՀԿ-ն հազիվ թե ունենա:

 

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031