Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքում գործում է հայկական լրատվամիջոց

Մարտ 06,2015 10:12

Մարտի 5-ից Ջավախքում սկսեց գործել «Ջավախք նյուսի»( jnews.ge) հայերեն տարբերակը, երեք ամիս տևած փորձնական և նախապատրաստական աշխատանքներից հետո «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը թողարկեց մեսրոպատառ լրատվամիջոց Ջավախքում:

«Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը ստեղծվեց անցյալ տարի փետրվար ամսին: Հիմնադիրները հենց ջավախքցի լրագրողներն են: Կազմակերպության ստեղծման առաջնային նպատակներից էր Ջավախքն առանց լրատվամիջոցի չթողնել: Հիմնական միտքն էր ունենալ հայալեզու և վրացալեզու լրատվամիջոց: Սակայն սկզբի համար ստացվեց հայալեզու և ռուսալեզու, քանի որ ռուսալեզու տարբերակը ապահովում են հենց խմբագրության աշխատակիցները, իսկ վրացերեն լեզվի համար հարկավոր է աշխատավարձով թարգմանիչ: Սակայն լրատվամիջոցի ապագա ծրագրերի մեջ է մտնում նաև վրացերեն տարբերակի գործարկումը:

Ջավախքի լրատվական կենտրոնը՝ jnews.ge-ն ստեղծվեց ամերիկական NED (Ազգային աջակցություն ժողովրդավարությանը) հիմնադրամի և չեխական NESEHNUTI կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

«Ջավախք նյուսը» քաղաքական-հասարակական մի լրատվամիջոց է, որը ճշգրիտ և համաչափ ինֆորմացիա է տարածում Ջավախքից, ինչպես ջավախցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: «Ջավախք նյուսի» առաքելություններից է Վրաստանին տեղեկացնել Ջավախքում տիրող իրականության մասին:

«Ջավախք նյուսի» խմբագրությունը բաղկացած է հինգ աշխատակիցներից՝ խմբագիր, մենեջեր և երեք լրագրող: Ունենք նաև մեկ թղթակից անդամ Նինոծմինդայում:

Ջավախքի լրատվական կենտրոն          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031