Լուսանկարում կանայք են, որոնք պայքարում են իրենց անչափահաս երեխաներին վերադարձնելու համար: Նարինե Նիկողոսյանը (լուսանկարում՝ առաջինը) վստահեցնում է, որ իր երեխային իրենից բաժանել են ծննդատնից դուրս գրվելու օրը, փոքրիկ Արթուրն արդեն 2 տարեկան կդառնա, սակայն մինչ օրս նրան չի տեսել: Մայրը պնդում է, որ իր երեխային իրենից բաժանել է փոքրիկի կենսաբանական հայրը չհանդիսացող տղամարդը:
Նարինեի պայքարում նրան սատարում է հայտնի բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը (լուսանկարում՝ 2-րդը): Այս կինը որոշել է սատարել իրեն բախտակից Նարինեին: Հասմիկն էլ դատարանի միջոցով մոտ 2 տարի է՝ պայքարում է իր 7-ամյա որդուն իրեն հանձնելու համար, երեխայի հայրը հրաժարվում է փոքրիկին տալ մորը:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2015