Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական տնօրենի փաստաբանը պահանջում է բացահայտել աղբյուրը

Մարտ 06,2015 14:00

«Առավոտ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում տպագրված «Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել» խորագրով հրապարակման մեջ անդրադարձել էինք Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցին, քանի որ դժգոհություն էինք ստացել, որ դրամահավաք է իրականացվում, նաեւ նույն հրապարակման մեջ ներկայացրել էինք այդ դպրոցի տնօրեն, ՀՀԿ Սեւանի տարածքի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանի տեսակետը, որը հերքել էր, թե դպրոցում դրամահավաք է իրականացվել:
Հրապարակումից հետո «Առավոտ» օրաթերթի հասցեով մարտի 4-ին ստացվել է Աննա Նիկողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանի նամակը, որտեղ նա մասնավորապես գրում է. «Խնդրում եմ 20.20.2015թ. հրապարակված «Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել» վերնագրով տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ բացահայտել վերոգրյալ տեղեկատվության աղբյուրը»:

Փաստաբանին ուզում ենք հիշեցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:
Ինչպես արդեն նշեցինք, «Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել» խորագրով հրապարակման մեջ ներկայացված են եղել երկու կողմերի տեսակետները, այնպես որ, աղբյուրը բացահայտել չենք պատրաստվում, ու անհասկանալի է՝ ի՞նչ հիմքով եւ ի՞նչի համար: Մանավանդ, փաստաբանն իր նամակում գրել է, որ խնդիրը «Առավոտի» հետ չէ. «Մեր խնդիրը «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի եւ Ձեր հետ չէ, այլ այն անձի կամ անձանց, որոնք նման տեղեկություններ են Ձեզ հայտնել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Վահե says:

    Հարգելի Գոհար Հակոբյան, այժմ արդեն համոզվեցի Ձեր կողմից հրապարակվող նյութերի ոչ օբյեկտիվ լինելու հարցում, Օրենքն իրոք Ձեր հայեցողությանն է թողնում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, սակայն հնարավոր պատասխանատվությունն արդեն ինքներդ եք կրելու, իսկ բացահայտման դեպքում արդեն աղբյուր հանդիսացող անձը: Կարծում եմ լավ կլիներ, որ մեր միջև առկա նամակագրությունը հրապարակելիս այն ներկայացվեր ամբողջությամբ, այլ ոչ այն մասով որ մասով Ձեզ ձեռնտու է: Ամեն դեպքում կարծում եմ, որ վստահոդիս այս քայլը ևս վկայում է այն մասին, որ վերջինս առավել քան վստահ է իր գործելաոճի օրինականության մեջ, որ թերթի միջոցով զրպարտություն է տարածվել, իսկ ինձ դիմելու և օրենքով սահմանված նման գործողություններ կատարելու հանգամանքն ինքնին արդեն իսկ վկայում են դրա մասին: Նշեմ նաև, որ Ձեր կողմից անդրադարձ չի եղել Ձեր ֆեյսբուքյան էջի գրառման և վարքագծի կանոնների համադրված վերլուծությանս:

  2. Hexine says:

    հարգելի լրագրող զարմանում եմ,որ այդ դպրոցով եք տարված,ուղակի երեխաներիս համար չեմ նշում այդ նույն քաղաքի մեկ այլ հհկ-ական տնօրենի դպրոցու մ կատարվող դրամահավաքները ու խնդրու եմ դրան էլ անդրադաձեք թե չէ ….

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Հեղինե, եթե ինձ հետ կապվեք [email protected] հասցեով, ես հասկանանք, որ դպրոցի մասին է խոսքը, ձեր ասած դպրոցին էլ կանդրադառնանք: Կամ կարող եք զանգահարել խմբագրություն 060274806:
      Հարգանքով գոհար

  3. Ara says:

    շատ վատ է,որ մեզ ծնողներս դարձրել եք խամաճիկներ՝հարգելի լրագրող, իմ աղջիկը արդեն 2 օրա լացում է ու խնդրում է ,որ ծաղիկներ տանի իր ուսուցչուհուն,իսկ ուսուցիչն էլ ՀՀԿ անդամ է,հիմա ինչ ,որ իմանաք,դա էլ եք գրելու,քանի որ իրոք պարապ եք:

  4. Nelli says:

    Հարգելի լրագրող ,մենք ծնողներս ձեր խմբագրություն նամակ ենք ուղարկել,ինչու չեք պատասխանում,կարծեմ համապատասխան օրենք կա,որ նամակին գրավոր պիտի պատասխան տրվի,դեռ համբերում ենք ու մեր համբերությունն էլ սահման ունի:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի՝ տնօրենին պաշտպանող ծնողներ, դուք ուղարկել եք հայհոյախառն նամակ, իսկ մենք հայհոյանքները չենք տիրաժավորում:
      Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

      • Մարինե says:

        հարգելի Գոհար,հիմա էլ մեզ՝ ծնողներիս եք վիրավորում ,թե հայոյախառն նամակ ենք գրել,ասեմ որ ամեն մեկս մի տան կին ու մայր ենք ու երբեք մեզ թույլ չէինք տա նման բովանդակությամբ նամակ գրել:Մենք ծանոթ ենք ու անձամբ ստորագրել ենք ,հերիք մեր արժանապատվությանը դիպչեք:

  5. Anush says:

    Հարգելի ծնողներ Ես ձեր փոխարեն շնորհակալություն կհայտնեի Գոհարին այն բանի համար, որ նրա հրապարակումից հետո դպրոցում եւ ոչ միայն այդ դպրոցում, դադարեցին դրամահավաքները: Իսկ թիվ 1 դպրոցում նույնիսկ հավաքած գումարները սկսեցին բաժանել…

  6. Nelli says:

    հարգելի Անուշ այնպիսի տպավորություն է կարծես այդ դպրոցում հավաքված գումարի հեղինակը դուք եք ու տառապում եք ,որ չեք կարողանում ձեր գրածները հիմնավորեք,այ ինձ մոտ կասկած է առաջացել,որ քո նմանները ,անգամ հստակ չգիտեմ անգամ սեռդ,փորձում եք լղոզված ու սիրաշահող տողերով պատպան կանգնել լրագրողին,հերիք է,դու կարող ես ապացուցել քո գրածները,դու ես հավաքել ու կազմակերպել այդ ամենը ,որ գրել ես ,եթե այդպես է պիտի քեզ վրա կրակ ու շանթ թափվի:

  7. Hexine says:

    Սիրելի Գոհար,եթե դուք լավ լրագրող եք ապա ձեր տեղեկատվություն տվող օբյեկտին հորդորեք թող այլ դպրոցների մասին ասի ,թե չէ ես այնպիսի տեղ եմ աշխատում որտեղ 10 տարբեր դպրոցների ծնողներ կան ու այնպիսի բաներ եմ լսում,թեպետ լավ են անում,նորից եմ ասում իմացեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031