Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը հպարտանում է իր որդիներով

Մարտ 06,2015 13:00

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Առավոտի» հարցին, թե երկու զավակների ծնվելու ժամանակ ինքը Հայաստանո՞ւմ է եղել, պատասխանեց. «Տղաներիս ծնվելու տարիներին ես գործող մարզիկ էի եւ տարվա մեծ մասը կամ ուսումնամարզական հավաքներում էի, կամ այս կամ այն երկրում մրցման էի մասնակցում: Երբ Արսենը պիտի ծնվեր, ես ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնելու էի Միացյալ Նահանգներ: Արսենը «հասցրեց» դրանից առաջ լույս աշխարհ գալ: Բայց ստացվեց այնպես, որ որդուս պետք էր մի քանի օր էլ պահել ծննդատանը: Տեղեկանալով, որ, այնուամենայնիվ, կարելի է դուրս գրել, բերեցինք տուն եւ ես հանգիստ խղճով մեկնեցի:

Արամիս պատմությունը ավելի հետաքրքիր է: Ես Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքների էի մասնակցում: Բացառության կարգով միայն ինձ էին թույլատրել, որ ընտանիքս հետս լինի: Արամ որդիս ծնվեց հենց Ծաղկաձորում ու դուրս գրելուց հետո նա մնաց մեզ հետ` «մասնակցելով» ուսումնամարզական հավաքին:

Ես իմ տղաների` մարզաձեւի ընտրությանը չեմ միջամտել: Նրանք են ընտրությունը կատարել: Արսենը` ավագ որդիս, ըմբշամարտում ավելի բարձր տիտղոսների է հասել: Բայց Արամն էլ բարձրակարգ ըմբիշ է: Նա գերմանական ակումբներից մեկի կազմում մասնակցում է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությանը, որտեղ տարել է միայն հաղթանակներ: Իսկ ակումբները հրավիրում են միայն ուժեղագույն ըմբիշների, որոնց մրցապայքարում Արամը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ըմբիշ: Ես հպարտ եմ իմ տղաներով»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031