Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ամեն ինչ արտոնված է, բայց ամեն ինչ օգտակար չէ

Մարտ 06,2015 12:00

Մարտի 3-ին Ֆեյսբուքի իմ էջին մի կարճ ակնարկ էի գրել, ուր նշել էի զսպվածության 3 տեսակների մասին, որ հատկապես անհրաժեշտ է կիրառել Պահոց Շրջանին: Խոսքը գնում էր նայելու, խոսելու եւ լսելու մեջ զսպվածություն ցուցաբերելու մասին, քանի որ, միչդեռ այս կարողությունները մեզ արտոնված են, ամեն ինչ չէ, որ օգտակար է մարդուն: Իսկ ինչպե՞ս որոշել օգտակարության սահմանը:

Իսկապես, ամեն մեկիս այս կյանքում որոշ կարողություններ են տրված: Երբ դրանց օգտագործման չափն անցնում ենք, սկսում ենք վնասել ինքներս մեզ: Օրինակ, ուտելը լավ է, բայց երբ չափն անցնում ես, վնասում ես ստամոքսդ: Սա հեշտ է, քանի որ տեսանելի օրինակ է, իսկ ինչպե՞ս իմանալ, ե՞րբ ես չափն անցնում ու վնասում քեզ, երբ մի անօգտակար բան ես դիտում հեռուստատեսությամբ, խոսում կամ լսում:

Օվկիանոսով գիշերը մի նավ էր նավարկում դեպի հյուսիս: Մթության մեջ դիմացը լույս տեսնելով՝ հրամանատարը բարձրախոսով կանչեց. «Հյուսիսից եկող նավին հրամայում եմ ուղղությունը 10 աստիճան փոխել, որպեսզի չընդհարվենք»: Լույսի կողմից պատասխան եկավ. «Դիմացից եկող նավին հրամայում եմ` 10 աստիճան փոխել ուղղությունը, որպեսզի չընդհարվենք»: Դեպի հյուսիս նավարկող նավի հրամանատարը բարկացավ ու ավելի բարձր ձայով գոչեց. «Հյուսիսից եկող նավին հրամայում եմ ուղղությունը 10 աստիճան փոխել, կանխելու ընդհարումը»: Հյուսիսային լույսի կողմից պատասխան եկավ. «Ես փարոսն եմ, եթե ուղղությունդ չփոխես, ընդհարումն անխուսափելի կլինի»:

Հիշեցի՞ք փարոսի մասին: Տեսնո՞ւմ եք սիրելի ընթերցողներ, ամեն մարդ այս կյանքում փարոսի կարիք ունի: Մենք գալիս ենք այս աշխարհ, առանց իմանալու, թե որտեղից եկանք, ինչու ենք ապրում եւ թե ուր ենք գնում: Այսպես է, եթե փարոս չկա: Իսկ երբ քո կյանքում փարոս ունես, ապա գիտես, թե որտեղից եկար, ուր է քո նավահանգիստը եւ ինչպես հասնես այնտեղ: Փարոսիդ լույսը տեսնելով՝ գիշերվա խավարի մեջ կտեսնես բարի նավահանգիստ հասնելու ապահով ճանապարհը: Ահա այստեղ էլ հարցի պատասխանը: Երբ կյանքիդ մեջ ունես գերագույն նպատակ ու փարոս, ապա նախքան մի բանի նայելը, նախքան մի դատարկ խոսք խոսելն ու նախքան մի բամբասանք լսելը կիմանաս, թե արդյո՞ք դա քեզ մոտեցնում, թե՞ շեղում է քո փարոսից: Ինձ ճանաչողները գիտեն, որ կյանքիս փարոս եմ ընտրել Հիսուս Քրիստոսին, ով որպես փարոս լույս է տալիս միլիարդավոր մարդկանց կյանքերին: Ու այսպես ամեն օր, երբ հեռուստատեսությամբ մի հաղոդում պիտի դիտեմ, խոսեմ կամ լսեմ, հարց եմ տալիս ինքս ինձ. «Սա ինձ կօգնի՞ իմ փարոսին մոտենալ, թե՞ կխանգարի ու կհեռացնի»:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար կարող եք այցելել իմ էջ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031