Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդու ճարպոտ ու կլորիկ փորն առողջության նշան չէ

Մարտ 06,2015 11:30

Տղամարդիկ իրենց ավելորդ քաշը, կլորիկ փորն «արդարացնելու» համար ասում են, որ իրենց գիրությունը գենետիկ բնույթ է կրում կամ առողջության, հարստության նշան է: Բայց իրականում այդպես չէ: Մասնագետների վկայմամբ, տղամարդիկ գեղեցիկ կեցվածք ունենալու համար պետք է ուշադրություն դարձնեն կերած մթերքի քանակին ու որակին: Եթե ճիշտ սնվեն, ապա կարող են ազատվել ավելորդ քաշից ու օրգանիզմը չծանրաբեռնել ֆիզիկական վարժություններով: Ճարպակալման պատճառներից հիմնականում առանձնանում են շատակերությունը, նստակյանց եւ հանգիստ կյանքը, ոչ ճիշտ սննդի օգտագործումը, նստակյաց աշխատանքը, երկար ժամանակ մեքենա վարելը եւ նյութափոխանակման խանգարումները: Շաքար կամ քաղցրեղեն օգտագործելը եւս գիրության հիմնական պատճառ կարող է լինել, որը նաեւ համարվում է շաքարախտի երկրորդ տեսակ:

Ճարպերը լինում են տարբեր տեսակի՝ ներքին օրգանների ճարպակալում, ենթամաշկային եւ այլն: Ամբողջ մարմնի ճարպակալման 40-60%-ն առաջանում է ենթամաշկային ճարպից, որը համարժեք է օրական 500-900 կիլոկալորիայի: Օրգանիզմը մեծ քանակությամբ ճարպ չի կարողանում արագ այրել եւ եթե իջեցնում են սննդի ջերմային արժեքները, ապա առաջին հերթին արագ կորցնում են մկանները եւ ոչ թե ճարպը:
Չի կարելի թերսնման միջոցով պայքարել ճարպակալման դեմ, եթե ցանկանում եք սնունդը կրճատել, ապա դիմեք դիետոլոգի, քանի որ ձեր ինքնուրույն դիետան արդյունք չի տա, եւ դուք կշարունակեք գիրանալ: Լինում է նաեւ, որ տղամարդը նորմալ է սնվում, բայց նրա մոտ անհասկանալի ճարպակալում է սկսում. այս դեպքում հավանական է շաքարախտի հանգամանքը եւ մինչ կպայքարեք ճարպակալման դեմ՝ դիմեք բժշկի:

Մասնագետները ֆիզիկական ակտիվությունը կարեւորում են, քանի որ այն ոչ թե անհրաժեշտ է օրգանիզմին, որպեսզի այրի կալորիաները, այլեւ առողջության պահպանման ամենակարեւոր նախապայմանն է: Ուժային վարժություններն անհրաժեշտ են ամրության համար, վազքը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ հաճախակի զբոսանքը ուղղում եւ բարելավում է կեցվածքը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031