Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քաղաքականության մեջ ձախողված գործիչները իրենց մեջ պետք է տեսնեն թերությունը». Արձագանք Օսկանյանին

Մարտ 05,2015 22:30

«Մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում և երկար ճանապարհ է:  Պարզապես պետք է ճշտենք, որ ԲՀԿ-ն մի կուսակցություն էր իր նախկին առաջնորդով, նախկին գործիչներով, որոնք արդեն լքել են այդ կուսակցությունը, և այլ կուսակցություն է նոր նախագահով, նոր գործիչներով, նոր ասելիքով, կապրենք, կտեսնենք»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի այսօրվա համագումարին և ընդդիմադիր դառնալու որոշմանը:

Արձագանքելով ԲՀԿ նախկին անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե գնում են միակուսակցական համակարգի՝ Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարծում: Ամենահեշտ գործը քո ձախողումների մեջ դիմացինին մեղադրելն է: Ցանկացած ոլորտում, երբ դու ձախողվում ես ու սկսում ես մեղավորներ գտնել, ցանկացած ձախողման մեջ պետք է քո մեղքը գտնես: Իսկ հնարավո՞ր է 24 ժամվա մեջ լուրջ, կայացած, գաղափարական կուսակցությունը 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխի, ի՞նչի են մեզ մեղադրում, մենք այսօր էլ հայտարարում ենք, որ մենք Հայաստանում ազատ, բաց մրցակցության կողմնակից ենք, հրապարակային, քաղաքական պայքարի կողմնակից ենք: Գտնում ենք, որ այստեղ քաղաքական գործընթացները պետք է գնան բացառապես քաղաքական հունով, և պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր կուսակցության ու գործիչների հետ նստել ու դեբատների միջոցով ճշտել՝ ով է ճիշտ, ով է սխալ: Շատ դեպքերում քաղաքականության մեջ ձախողված գործիչները նախևառաջ յուրաքանչյուրն իր մեջ պետք է տեսնի իր բացթողումը, իր թերությունը, շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել ՀՀԿ-ին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031