Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շարմազանովը հիշեցրեց՝ բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով

Մարտ 05,2015 22:17

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է ԵԺԿ-ի կողմից նախօրեին հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ ընդունված բանաձևը, ԱԺ արտահերթ նիստը, ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր:

Նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ից հեռացած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  չի՞ դիմել ՀՀԿ անդամակցելու համար, Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Բալասանյանն ԱԺ նախկին փոխխոսնակ է, իր գործընկերն է, ու կոռեկտ չի համարում նրա ապագայի մասին դատողություններ անել:

Հետո ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ գովեց ՀՀԿ-ին. «Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում գաղափարապես ամենաազդեցիկ կուսակցությունը Հանրապետականն է»:  Նա հիշեցրեց իր ավելի վաղ կատարած հայտարարությունը, թե «բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով»։

Նա հեգնեց քաղաքական մյուս ուժերին՝ պնդելով, թե  ընդդիմադիր ուժերն այսօր պատրաստվում են առաջիկա ընտրություններին, մինչդեռ առաջիկա տասը տարիներին ՀՀԿ-ն առաջատար է.

«Կարծում եմ, որ ամենամեծ շանսերն ունի Հանրապետականը, բայց կոռեկտ չէ այդ մասին այժմ խոսել։ Դեռ կլինեն սահմանադրական բարեփոխումներ, որից հետո կարելի է հստակ խոսել։ Իսկ ընդհանուր առմամբ, ընդդիմադիր ուժերում խմորումներ են. ՕԵԿ-ում, «Ժառանգություն»-ում, ՀԱԿ-ն իր կարապի երգը երգեց։ ԲՀԿ-ում էլ դեռ կտեսնենք, թե ինչ կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031