Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Ինձ համար ԲՀԿ-ն Ծառուկյանի ԲՀԿ-ն էր»

Մարտ 05,2015 20:24

«Ինձ համար ԲՀԿ-ն այն ԲՀԿ-ն էր, որը Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթի հիմքն է: Այդ իմաստով եմ հասկանում ԲՀԿ-ն»,-Aravot.am-ի հարցին՝ արդեն ընդդիմություն համարվող ԲՀԿ-ի հետ ինչպե՞ս է տեսնում համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը միացել էր համաժողովրդական շարժմանը, այսպես պատասխանեց կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Ըստ նրա՝ «այն, ինչ հիմա կատարվեց ԲՀԿ-ում՝ արդեն համագործակցությունը տրամաբանական չէ»:

Հիշեցրինք, բայց այժմ ԲՀԿ-ն այլևս այլընտրանք չէ, այլ ընդդիմություն է, պարոն Հարությունյանը հակադարձեց. «ԲՀԿ-ն այն ժամանակ ամենաարմատական ընդդիմությունն էր ինձ համար: ԲՀԿ-ի վերջին խոսքը եղել է Ծառուկյանի ելույթը՝ պատասխանը Սերժ Սարգսյանին»:

Արամ Հարությունյանի կարծիքով՝ ԲՀԿ համագումարում ոչ թե պիտի հայտարարվեր, թե հարցերի պատասխաննեը հետո կտանք, այլ բոլոր հարցերի պատասխանները միանգամից պիտի տրվեին: Նա Վարդան Օսկանյանի հայտարարությունը ավելի տրամաբանական է համարում ու կարծում, որ դա պետք է հնչեր հենց համագումարին, որտեղ նա խոսում էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումների, իր մեղքի մասին: Արամ Հարությունյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի վրա իշխանությունների տոտալ ճնշումները շարունակվում են. նաև դա էր պատճառը, որ ԲՀԿ-ի համագումարը փակ էր:

Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ համագործակցություն չի պատկերացնում, որովհետև չի՞ հավատում իր ձևակերպմամբ նոր ԲՀԿ-ին, նա պատասխանեց. «Ես հավատում եմ Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 13-ի ելույթին: Դրանից հետո ինչ եղավ-չեղավ, դա այլ խնդիր է: Իշխանությունները տոտալ կերպով ճնշում իրականացրին ԲՀԿ-ի վրա, հիմա նո՞ր է ԲՀԿ-ն հայտարարում, որ ընդդիմություն է: Հայտարարելով չէ: ԲՀԿ-ն այլընտրանք չէր, այլընտրանքի հետ այդպես չեն վարվում: Այլընտրանքը վտանգ չէր ներկայացնի: Այն ժամանակ իշխանափոխությունը մի քանի ամսվա հարց էր, եթե Ծառուկյանին դուրս չթողնեին ստոր մեթոդներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031