Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch. «Ռուսաստանում աճի անկումը հարվածում է ԱՊՀ երկրներին». «Ազատություն»

Մարտ 05,2015 20:15

Հայաստանը և Ուկրաինան առավել խոցելի իրավիճակում են հայտնվել Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման հետևանքով, այսօր հրապարկված զեկույցում տեսակետ է հայտնել Fitch վարկանիշային կազմակերպությունը:

«Ռուսաստանը Հայաստանի առաջնային արտահանման շուկան է, ինչպես նաև ամենախոշոր օտարերկրյա ներդրողն ու տրանսֆերտների աղբյուրը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի աճի հեռանկարների վրա, ինչը արտացոլվել է հունվարին մեր կողմից այդ երկրի վարկանիշը մեկ կետով նվազեցնելու և B+ վարկանիշ սահմանելու որոշման մեջ», – ասվում է «Ռուսաստանում աճի անկումը հարվածում է ԱՊՀ երկրներին» վերնագրված զեկույցում:

Ֆինանսական աշխարհում մեծ հեղինակություն վայելող կազմակերպությունը փաստում է. – «Ռուսաստանի տնտեսական աճի կտրուկ անկումը զգալի հարված է հասցրել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մաս կազմող երկրների տնտեսություններին, սակայն այդ երկրների վարկային պրոֆիլի վրա դրա ազդեցությունը զգալիորեն տարբերվում է: Հայաստանի և Ուկրաինայի վրա այդ ազդեցությունը ավելի ուղղակի բնույթ է կրում, մինչդեռ` Ղազախստանի և Ադրբեջանի դեպքում դրա հետևանքները բազմապատկվել են նավթի գների անկման ազդեցությամբ»:

Վրաստանը, ըստ վարկանիշային կազմակերպության, ավելի պակաս խոցելի է, սակայն, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու վերանայել 2015-2016թթ. իր ՀՆԱ աճի կանխատեսումները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031